211652_close_icon
views-count36492 դիտում article-date 10:46 14-03-2016

Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի գերեզմաններում համաճարակ է հասունանում, մինչդեռ գյուղապետը, ինչպես գյուղացիներն էին նշում, «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք՝ հայերս, մահացածների հիշատակը հարգում ենք նաև գերեզմանները կոկիկ ու մաքուր պահելու ավանդույթներով: Անգամ կարող ենք սոցիալական խնդիրները չլուծել, բայց շիրմաքարն ու տապանաքարը պարտադիր դնենք, քանի որ դա, առաջին հերթին, հարգանքի նշան է մահացածի նկատմամբ: Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի գերեզման տանող ճանապարհը և գերեզմանների մեջ տիրում է հակասանիտարական վիճակ: Գարշահոտությունը տարածվում է գերեզմանով մեկ, քանի որ կենցաղային աղբն ամիսներով չի հեռացվել, իսկ սատկած կենդանիներն էլ համաճարակի պատճառ կարող են դառնալ: Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Տարիներ առաջ կար աղբամաններ, կանոնավոր տեղափոխում էին, մեռելոցներին էլ գերեզման գալուց նման պատկերի ականատես չէինք լինում, իսկ հիմա պատկերը բոլորովին այլ է: Գյուղապետը, թողնես՝ լոփո-լոփո խոսի, թե գյուղում ամեն ինչ OK է: Ի՞նչ ասես՝ իրավիճակի մասին գյուղապետն էլ գիտի, բայց դե, ինչպես ժողովուրդն է ասում, «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը»: Սաղ աշխարհով պայքարում են խոլերայի դեմ, իսկ մեր մոտ մատը մատին չեն խփում, որ գոնե վերացնեն: Հիմա կմեղադրեն գյուղացիներին, թե իրենք են լցրել: Եթե աղբարկղերը չտանեին, էս վիճակը չեր տիրի: Գյուղապետից հույս չունենք, որ իրավիճակը կշտկի: Մեր հույսը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն է: Նախկին մարզպետ Արամ Հարությունյանին էլ դիմեցինք, բայց ոչ մի օգուտ: Խոստացավ, որ կօգնի, սակայն նա էլ քամի, օդ դուրս եկավ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր