211652_close_icon
views-count40018 դիտում article-date 13:33 13-03-2021

Կոտայքի մարզպետի օպերատիվ գործողության արդյունքում հսկայական եղևնին փրկվեց, մինչդեռ Չարենցավանի քաղաքապետը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 12ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել՝ Չարենցավան քաղաքում, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի «քթի տակ», ինչ-որ անձի կողմից կառուցվող շինարարության հետևանքով մոտ 15 մետր բարձրության հսկայական եղևնու հետագա՝ մնալու հարցը կասկածի տակ էր լինելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Կոտայքի մարզպետը Մեսրոպ Մեսրոպյանի օպերատիվ գործողությունների արդյունքում ապամոնտաժվել է նշված կիսակառույց շինությունը, ու հիմա արդեն կարելի է վստահ լինել, որ եղևնուն վտանգ չի սպառնում, մինչդեռ մարզպետի փոխարեն դա կարող էր անել Չարենցավանի «մեծն» քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ում աշխատավայրի հարևանությամբ է գտնվում այդ ամենը։ 

Ինչպես ավելի վաղ Չարենցավանից հայտնել էր ֆոտոլրագրողը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում արդեն տևական ժամանակ էր, տեղի բնակիչները հումորային խոսակցության թեմա էին սարքել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի «քթի տակ» ինչ-որ անձի կողմից կառուցվող շինարարությունը։

Կառուցողը մոտ 15 մետր բարձրության հսկայական եղևնին առել էր իր շինարարության՝ «օբյեկտի» ներս, ու բնակիչներն էլ մտավախություն ունեին, որ շինարարությունն ավարտին հասցնելուց հետո կառուցողը եղևնին արմատախիլ կաներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Կառուցողը ոստիկանության ինչ-որ աշխատակից է, երևի դրա համար էլ Կոտայքի մարզպետն ու Չարենցավանի քաղաքապետը չտեսնելու են տալիս այդ ամենը։ Ո՞վ է տեսել՝ ինչ-որ օբյեկտ սարքես, հսկայական ծառը՝ մեջը։ Պարզ չի՞, որ ավարտին հասցնելուց հետո ծառը արմատից կհանեն։ Հետո էլ ասում են, թե ծառատունկ ենք անելու, Հայաստանում ավելացնելու ենք կանաչ գոտիները»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր