Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտ բախվել է 6 տրանսպորտային միջոց. օպերատիվ են գործել փրկարարները, իսկ պարեկները ժամանել են 1 ժամ 40 րոպե անց, խցանումն էլ հասնում էր մոտ 3 կմ-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս տանող երթևեկելի գոտում՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտ, բախվել է 6 տրանսպորտային միջոց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու 1 ժամ 20 րոպե տեղում հերթապահություն են իրականացրել, քանի որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից պարեկները չէին մոտենում։
Վթարի հետևանքով երթևեկությունը կաթվածահար էր եղել և խցանումը հասնում էր մոտ 2.5-3 կիլոմետրի և միայն 1 ժամ 40 րոպե անց պարեկները ժամանեցին։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։