24503 դիտում
14:45 12-03-2016
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. «Գաստիկի», «Տլեի» եւ «Ծգլի» գործն ուղարկվել է դատարան. մանրամասներ
Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]սպանության [/url]գործով նախաքննությունը ավարտվել է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ գործը քննվելու է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Նրանց մեղադրական եզրակացությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Վահան Հակոբյանին՝ «Գաստիկին», մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <> համարի <<ԱԿՄՍ>> տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <<537301>> համարի <<ԱԿՄ>> տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <<ԱԿՄ>> տեսակի CM 1114>> համարի ինքնաձիգ , որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը տեղում, իսկ Լ. Ղազարյանն ու Դ. Թադևոսյանը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին», մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <> համարի <<ԱԿՄՍ>> տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <<537301>> համարի <<ԱԿՄ>> տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <<ԱԿՄ>> տեսակի CM 1114>> համարի ինքնաձիգ , որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Սարգիս Գրիգորյանին՝ «Ծգլին», մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <> համարի <<ԱԿՄՍ>> տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <<537301>> համարի <<ԱԿՄ>> տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի <<ԱԿՄ>> տեսակի CM 1114>> համարի ինքնաձիգ , որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
14994 դիտում
16:54 14-05-2015
Ինչ ընթացք է ստանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլի, Տլեի եւ Գաստիկի գործը
17150 դիտում
18:12 15-04-2015
Գաստիկի, Ծգլի եւ Տլեի մասով վերաքննիչը որոշումը կայացրեց
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)