211652_close_icon
views-count14991 դիտում article-date 16:54 14-05-2015

Ինչ ընթացք է ստանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլի, Տլեի եւ Գաստիկի գործը

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Վահան Հակոբյանի` Գաստիկի, Սարգիս Գրիգորյանի` Ծգլի եւ Սարգիս Հախանումյանի` Տլեի գործով, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել: Նման միջնորդությամբ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին է դիմել նախաքննական մարմինը` ԱԱԾ-ն: Ավելի վաղ փաստաբան Լուսինե Սահակյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Գաստիկի, Ծգլի եւ Տլեի կալանքի որոշման դեմ բողոքը: Նա դատարանի որոշումը ապօրինի էր որակել եւ նշել, որ վճռաբեկ դատարան բողոք են ներկայացնելու: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[url=https://shamshyan.com/hy/article/2015/03/26/47467/] հայտնել էր[/url], որ մարտի 23-ին ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էին ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):

Նմանատիպ նյութեր