211652_close_icon
views-count17153 դիտում article-date 18:12 15-04-2015

Գաստիկի, Ծգլի եւ Տլեի մասով վերաքննիչը որոշումը կայացրեց

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Վահան Հակոբյանի` Գաստիկի, Սարգիս Գրիգորյանի` Ծգլի եւ Սարգիս Հախանումյանի` Տլեի կալանքի որոշման դեմ բողոքը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա դատարանի որոշումը ապօրինի որակեց եւ նշեց, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/23/47172/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 23-ին ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էին ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) :
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր