211652_close_icon

Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպելու է Ջոն Քերրիին

views-count7312 դիտում article-date 11:31 12-03-2016
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 14-ին քառօրյա պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ, հայտնում է Sputnik-ը: Վերջինս մի շարք հանդիպումներ է անցկացնելու ամերիկյան բարձրաստիճան չինովնիկների հետ, այդ թվում՝ օրենսդիր ու գործադիր մարմինների: Ջանելիձեին ընդունելու են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Սպիտակ Տան, Սենատի ու Կոնգրեսիներկայացուցիչները: Բացի այդ, նա ելույթով հանդես է գալու ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում:

Նմանատիպ նյութեր