Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելուց հետո Ահմեդ Դավութօղլուն շտապել է զանգահարել Ջոն Քերրիին
Նախօրեին, երբ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շտապել է զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին:
Նա հայտարարել է, թե Թուրքիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Թուրքիային անհանգստացնող նախաձեռնությունների դեմ: «Հույս ունենք, որ նրանք (ԱՄՆ-ը) նման վերաբերմունք չեն ցուցաբերի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ 4 կոնգրեսականներ բանաձև ներկայացրին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որով կոչ է արվում Օբամային խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը: Միևնույն ժամանակ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի և սենատոր Մարկ Քըրքի կողմից ներկայացվել էր նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերոնշյալ բանաձևը: