211652_close_icon
views-count3205 դիտում article-date 12:02 27-02-2015

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Ջոն Քերրիին քաջություն ցուցաբերել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը. տեսանյութ

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի «ԱՄՆ-ի շահերի առաջընթացը անհանգիստ աշխարհում. 2016թ. ֆինանսական տարում արտաքին գործերի ոլորտի բյուջեն» խորագրով լսումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը ուղիղ կոչով դիմել է պետքարտուղար Ջոն Քերրիին և ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի մյուս անդամներին քաջություն ցուցաբերելու և դեմ գնալու Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ տարվող Թուրքիայի քաղաքականությանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, փոխանցում է [url=http://asbarez.com/132171/rep-sherman-calls-on-kerry-to-%E2%80%98show-courage%E2%80%99-and-recognize-the-armenian-genocide/]Asbarez [/url]պարբերականը: «Լինելով սենատոր՝ Դուք՝ Քերրի, պաշտպանում էիք Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այժմ մենք կանգնած ենք նրա 100-ամյա տարելիցի նախաշեմին և ես հույս ունեմ, որ դուք քաջություն կցուցաբերեք, որով հայտնի եք, և ապրիլի 24-ին կարտասանեք «ցեղասպանություն» բառը և կնկարագրեք, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ Անատոլիայում»,-ասել է Շերմանը: Իր հերթին կոնգրեսական Դևիդ Չեչիլինին նույնպես ակնկալում է լսել Քերրիին ուղղած իր հարցերի պատասխանը. «Այսօր՝ Արտաքին գործերով հանձնաժողովում, ես հարցեր ուղղեցի պետքարտուղար Ջոն Քերրիին Հայաստանի և մեր երկկողմ հարաբերությունների, ինչպեսնաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Քանի որ պատրաստվում ենք հիշատակել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, հատկապես կարևոր է այս վայրագությունների մասին բարձրաձայնելը, որպեսզի աշխարհում էլ երբեք նման ողբերգություններ չկատարվեն»: Ջոն Քերրիի պատասխանը Դևիդ Չիչիլինը և ևս մի քանի կոնգրեսականներ ակնկալում են լսել առաջիկա շաբաթների ընթացքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր