Բոսթոնի բժիշկները կվիրահատեն ոտքը կոտրած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին տեղափոխվել է Մասաչուսեթսի կենտրանական կլինիկա, որտեղ նրան վիրահատություն է սպասվում, հաղորդում է EFE-ն:
Հիշեցնենք, որ 71-ամյա Քերրին Ֆրանսիական ալպերում հեծանվով զբոսնելիս ընկել էր և կոտրել կոնքազդրը, որտեղից նրան ուղղաթիռով անմիջապես տեղափոխել էին Ժնևի հիվանդանոցներից մեկը, իսկ C-17 ռազմական ինքնաթիռով էլ՝ Բոսթոն:
Պատահարի հետ կապված՝ հետաձգվել են նրա այցելությունները Մադրիդ և Փարիզ: Փարիզում Քերրին պետք է մասնակցեր ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի անդամ պետությունների նախարարական հանդիպմանը: