2103 դիտում
09:36 12-03-2016
Հայ ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ինչպե՞ս է ազդում այդ երկրի աշխատատեղերի վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրերս ԱՄՆ հայկական խոշոր համայնքներից մեկում հայտարարել էր, որ դեսպանությունը հայաստանցի ծրագրավորողներին մուտքի վիզաներ չի տրամադրում՝ իրենց երկրում աշխատատեղերը պաշտպանելու համար։ «Ժողովուրդ»–ը դեսպանին խնդրել է հստակեցնել, թե «ինչպես կարող է հայաստաևցի ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ազդել այդ բնագավառի աշխատատեղերի վրա՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության ծավալները»։
Դեսպանը մեր հարցմանը շատ օպերատիվ պատասխանել է, սակայն, ինչպես սովորաբար լինում է դիվանագետների դեպքում, բուն թեմային այդպես էլ չանդրադառնալով։ Դեսպանի պատասխանում մասնավորապես ասված է. «Դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։ Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին։ Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
20:04 23-03-2021
Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը. առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել
3321 դիտում
13:53 06-03-2017
«Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա»․ Գաբրիել Գարսիա Մարկես
1369 դիտում
09:26 03-02-2015
Ի՞նչ կազմակերպություն է ազդում ՀՅԴ-ն լքողների վրա. Ժողովուրդ
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
880 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»