3399 դիտում
13:53 06-03-2017
«Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա»․ Գաբրիել Գարսիա Մարկես
Ես ունեի կին և երկու փոքրիկ որդի: Ես աշխատում էի որպես գովազդային մենեջեր և խմբագրում էի կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար պետք է հրաժարվել աշխատանքից: Ես գրավ դրեցի մեքենաս և գումարը տվեցի Մերսեդեսին: Ամեն օր նա համենայն դեպս բերում էր ինձ համար թուղթ, ծխախոտ, ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է աշխատանքի համար: Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք էինք ահռելի գումար՝ 5000 պեսո: Շրջանում բամբասանքներ տարածվեցին, որ ես գրում եմ չափազանց կարևոր գիրք, և բոլոր վաճառողուհիները ուզում էին մասնակցել: Որպեսզի ուղարկեի տեքստը հրատարակչությանը, անհրաժեշտ էր 160 պեսո, սակայն մնացել էր ընդամենը 80: Այդ ժամանակ ես գրավ դրեցի Մերսեդեսի հարիչն ու մազերի չորանոցը: Այդ մասին իմանալով՝ նա ասաց. «Այդ էր պակաս՝ վեպդ վատը լիներ»։
ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում ահռելի գումարներ է ներդնում, բայց նրանց մոտ չի ստացվում այն, ինչ մենք անում ենք առանց որևէ ցենտի: Մենք փոփոխում ենք նրանց լեզուն, երաժշտությունը, ուտելիքը, սերը, նրանց մտքերի ձև: Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա:
Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Եթե միանգամից սահմանես խաղի կանոնները, ինչպիսին էլ դրանք լինեն, կանայք սովորաբար կընդունեն: Բայց չեն տանում, երբ կանոնները խաղի ընթացքի հետ փոխվում են: Այդ դեպքերում նրանք դառնում են անխիղճ:
Գաբրիել Գարսիա Մարկես
Նմանատիպ նյութեր
5211 դիտում
12:27 18-04-2014
«Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել». Գաբրիել Գարսիա Մարկես
1967 դիտում
23:17 03-04-2014
Մեքսիկայում հոսպիտալացվել է գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը
1850 դիտում
11:40 09-04-2014
Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել կլինիկայից
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար