211652_close_icon
views-count34835 դիտում article-date 18:28 10-03-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Աբովյան քաղաքում մեծ ու փափուկ խաղալիքներն ո՞ւմ նվիրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 10-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Կոտայքի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը ծանոթացավ Աբովյան քաղաքում Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի և պոլիկլինիկայի աշխատանքային պայմաններին, շրջեց գրեթե բոլոր լաբորատորիաներում և կաբիենետներում և հսկայական խաղալիքներ նվիրեց բժշկական կենտրոնում իրենց բուժումը ստացող մանուկներին: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Տարածքային կառավարաման նախարար Դավիթ Լոքյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և Աբովյանի քաղաքպետ Վահագ Գևորգյանը: Պոլիկլինիկայի մասնաշենքի վերանորոգման և գույքի ձեռք բերման համար 2015 թվականին պետբյուջեից տրամադրվել է շուրջ 150 մլն դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան սպասարկում է մոտ 42 հազար բնակչի, ապահովում է նաև Աբովյանի տարածաշրջանի գյուղական համայնքների 67 հազար 298 բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Պոլիկլինիկայում գործում են առողջության առաջնային պահպանման, նեղ մասնագիտական խորհրդատվական, ախտորոշման, դիսպանսերային, իմունականխարգելման, վերականգնողական բուժման բաժիններ, մասնագիտական կաբինետներ: Պոլիկլինիկայում աշխատում է 63 բժիշկ, 95 բուժքույր, 11 կրտսեր բուժաշխատող: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+

Նմանատիպ նյութեր