Վահան Բաբայանը արագ փոխել է ԲՀԿ-ից դուրս գալու մտադրությունը. «Չորրորդ իշխանություն»
Չորրոդ իշխանություն թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ամանորի տոներից առաջ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը ցանկացել է հրաժարական տալ իր պաշտոնից, նաև՝ դուրս գալ այդ կուսակցությունից։
Ըստ «ՉԻ» աղբյուրների, նա այդ քայլին է գնացել կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառով։ Սակայն Վ.Բաբայանը նույնքան արագ փոխել է իր որոշումն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ կոալիցիա կազմելու հեռանկար է նշմարվում։ Իշխանության ներսում տեղ զրավելու հեռանկարը Բաբայանին միանգամից մոռացության է տվել նեղացվածությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։