ԱՄՆ-ում վերջին 6 տարիներին նավթի արդյունահանման ծավալները ռեկորդային ցուցանիշ են գրանցել
ԱՄՆ-ում վերջին 6 տարիներին նավթի արդյունահանման աճը ռեկորդային ցուցանիշներ է գրանցում: Ինչպես հայտնում է «rbc.ru»-ն, միայն 2014-ին երկրում արդյունահանվել է 1.2 մլն բարելով ավելի, քան 2013-ին՝ ընդամենը 8.7 մլն բարել։
Եթե դիտարկենք տոկոսային հարաբերությամբ` աճը կազմել է 16.2 տոկոս։
2014-ին նավթը հիմնականում արդյունահանվել է Հյուսիսային Դակոտայից:
Համեմատության համար նշենք, որ Վառելիքի և էներգետիկայի կենտրոնական վերահսկողության համալիրի տվյալներով՝ 2014-ին Ռուսաստանն օրական արդյունահանում էր միջինը 10.578 մլն բարել, իսկ Սաուդյան Արաբիան՝ 9.637 մլն բարել։