Վլադիվոստոկում ափից պոկված սառցաբեկորի վրա սելֆի անող դեռահաս աղջիկներ են մնացել
Վլադիվոստոկում` Ամուրի ծոցում, ափից պոկված սառցաբեկորի վրա սելֆի անող դեռահաս աղջիկներ են մնացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
14 -15 տարեկան աղջիկներին սառցաբեկորը քշել տարել է մոտ 50 մետր: Տեղի փրկարար ծառայության ուղղաթիռը նրանց բարեհաջող ափ է հասցրել:
Պարզվել է, որ աղջիկները սելֆի են արել և չեն նկատել, որ սառցաբեկորը ափից պոկվել և արդեն 50 մետր հեռացել է ցամաքից: