Ցլամարտի ավանդական վազքի ժամանակ ցուլը սպանել է սելֆի անող հանդիսականին. տեսանյութ
Իսպանիայի Վիլյասկա-դե-լա-Սագրա քաղաքում անցկացվող ավանդական ցլերի վազքն ավարտվել է ողբերգությամբ:
Կատաղած ցուլերից մեկը հարձակվել է 32-ամյա հանդիսականի վրա, որն այդ պահին ցուլերի ֆոնին սելֆի անելով էր զբաղված:
Ցուլը երիտասարդին օդ է թռցրել, իսկ հետո սկսել պոզահարել: Ստացված վնասվածքներից հանդիսականը հիվանդանոցում մահացել է: