Դեռահաս աղջիկը 8 մետր բարձրությունից ընկել է, երբ փորձել է սելֆի անել
Դեռահաս մի աղջիկ «Մոսկվա-Սիթի»-ի տարածքում 8 մետր բարձրությունից ընկել է, երբ փորձել է սելֆի անել, գրում է «Interfax»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղջիկը եղել է 16 տարեկան և փորձել է բարձրանալ ապակում վրա և նկարվել, սակայն ապակին չի դիմացել, և նա 8 մ բարձրությունից ընկել է: Երեխան ծանր վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: