211652_close_icon
views-count37827 դիտում article-date 15:14 03-03-2016

Լրիվ «Կովկասի գերուհին» կինո՝ Գյումրիում. 2 երիտասարդներ ամուսնության նպատակով «Գորկու» այգու դիմացից առևանգել են 19-ամյա Զինային

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի վրա ծառայություն կատարելու ժամանակ նկատել են իրենց առջևով ընթացող Volkswagen Golf մակնիշի 23 ՍՍ 007 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ տարօրինակ շարժումներ են նկատել և լսել են օգնության ձայներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և պարզել են, որ այնտեղ կա 3 անձ: Նրանք են՝ Լոռու մարզի բնակչուհի՝ 19-ամյա Զինա Մ.-ն, Երևան քաղաքի Նուբարաշեն Բ5 թաղամասի բնակիչ, 33-ամյա Էդգար Հ.-ն և Սպիտակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Գ.-ն: Տեղում Զինա Մ.-ն ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ այդ տղաները իրեն առևանգել են: Նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին վաշտի ոստիկանները և վերջիններիս հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ փետրվարի 27-ին, ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Գորկու» այգու դիմացից ամուսնության նպատակով Սերգեյ Գ.-ն առևանգել է Զինա Մ.-ին: Առևանգման մասին Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է տվել առևանգվածի մայրը՝ Ժաննա Ք.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Վ. Մելքոնյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Առևանգվածն ու առևանգողները ստորագրությամբ ազատ են արձակվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր