211652_close_icon
views-count136013 դիտում article-date 15:31 28-07-2018

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում՝ լրիվ «Կովկասի գերուհին» ֆիլմի մոտիվներով. նշանածից փախնող աղջիկը վթարի է ենթարկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաննրում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անահիտ Ա.-ն իր վարած Toyota RAV 4 մակնիշի 27 ND 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում դեպի Վայոց Ձորի մարզի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով գլխիվայր շրջված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Անահիտ Ա.-ն և նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Վ.-ն այրվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կանխել կրակի տարածումը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվելէ մոխրակույտի։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ Սուսաննա Վ.-ի անվամբ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հետապնդվել է ինչ-որ անձանց կողմից, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Վարորդ Անահիտ Ա.-ն հետապնդվել է իր նշանածի կողմից և նշանածը ունեցել է կասկածներ, որ նա մենակ չէ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր