Վաշինգտոնը պահանջել է հստակեցնել Սիրիայում հրադադարին վերաբերող տարածքները
Անհրաժեշտ է անհապաղ ճշտել այն տարածքները, որտեղ պետք է գործի հրադադարը: Այդ մասին Interfax-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան աղբյուրը:
«Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է շտապ պարզաբանում մտցնել այդ տարածքների հարցով: Դա կարևոր է սիրիացիների համար, որպեսզի նրանք հասկանան, թե երբ է հրադադարի խախտում տեղի ունենում»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կհամակարգեն իրենց ջանքերը և կկազմեն Սիրիայում ռազմական իրավիճակի ամբողջական քարտեզը: