211652_close_icon

Չնայած Պուտինի հայտարարած հրադադարին՝ Ուկրաինան հայտնել է Սումիի մարզի հրետակոծության մասին

views-count472 դիտում article-date 13:40 08-05-2025
Ռուսաստանն ակտիվացրել է Ուկրաինայի Սումիի մարզի հրետակոծությունն ու մեկ մարդու զոհվելու պատճառ դարձել, թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է եռօրյա հրադադար, որը ռուսական կողմի փոխանցմամբ ուժի մեջ է մտել այսօրվանից։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը և Սումիի մարզի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ մայիսի 8-ի գիշերը ռուսական կողմը Սումիի մարզում ուժեղացրել է մարտավարական ավիահարվածները՝ օգտագործելով կառավարվող ռումբեր։ Մասնավորապես, մայիսի 8-ի առավոտյան հակառակորդը ավիահարվածներ է հասցրել Բելոպոլսկայա համայնքի տարածքին։

Հարվածների հետևանքով երեք բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Փրկարարները դեպքի վայրում աշխատել են գիշերվանից մինչև առավոտ։ Զոհվել է մեկ քաղաքացիական անձ։

Նմանատիպ նյութեր