Վերջին օրերին Սիրիայում մոտ 3000 գրոհային է զենքը վայր դրել և միացել հրադադարին
Վերջին մի քանի օրերի ընթացքում Սիրիայում զենքը կամավոր վայր է դրել և հրադադարի ռեժիմին միացել մոտ 3000 գրոհային, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնը։
Interfax-ի փոխանցմամբ՝ իրենց ընտանիքների հետ նրանք 52 ավտոբուսներով հեռացել են մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու գտնվող Խան-էշ-Շեյխ քաղաքից դեպի Իդլիբ նահանգ։
«Երկար ու բարդ բանակցություններից հետո համաձայնություն է կնքվել հրադադարին միանալու շուրջ։ Բանակցություններն անցել են շատ լարված, պահանջվել են հոգեբանական ու բարոյական մեծ ջանքեր»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Լեշչենկոն։
Կենտրոնի տվյալներով՝ հանձնվել է ավելի քան 500 միավոր ինքնաձիգ, դիպուկահար հրացաններ, մի անի տասնյակ 120 մմ-անոց ականանետեր։