Սրտի խնդիրների պատճառով Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է ռուս երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը
Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, հայտնի երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով, Ալեքսանդր Ռոզենբաումը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով: Դրանից բացի հայտնի է դարձել, որ նա վատ է զգացել Սիրիայից վերադառնալու ժամանակ:
Երաժիշտի պրոդյուսեր Սերգեյ Սկոմորոխովը հայտնել է, որ Ռոզենբաումը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել « Միթե դա եղել է» ներկայացման պրեմիերային, որտեղ նա պետք է գլխավոր դերերից մեկը խաղար: