211652_close_icon

Ռուս հայտնի երաժիշտ Գարիկ Սուկաչովը հոսպիտալացվել է

views-count2095 դիտում article-date 18:51 29-07-2023
Երաժիշտ Գարիկ Սուկաչովը հոսպիտալացվել է առողջության վատթարացման պատճառով, հայտնում է ВКонтакте սոցիալական ցանցում նրա պաշտոնական խումբը։

«Իգոր Իվանովիչի առողջական վիճակի վատթարացման և հոսպիտալացման պատճառով Ռուսկեալայում համերգը տեղի կունենա անսպասելի ձևաչափով, որը կոչվում է «Ժողովրդական կարաոկե»», ասվում է հրապարակման մեջ։

Համերգը, որին պետք է ելույթ ունենար արտիստը, կանցկացնի նրա թիմը, մուտքն ազատ կլինի, նշել են կազմակերպիչները։

Նմանատիպ նյութեր