1572 դիտում
09:05 26-02-2016
Վարդան Օսկանյանն չի այցելել ՕԵԿ և բավական երկար առանձնազրույց չի ունեցել Արթուր Բաղդասարյանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր ՕԵԿ-ը նախաձեռնել իր կերպարանափոխության՝ արդեն ավարտին հասցված գործընթացը, ՕԵԿ-ականներն ամեն առիթով հայտարարում էին, թե իրենց «Հայկական վերածնունդին» միացել են հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ։ Մի պահ նույնիսկ 150 թիվն էր շրջանառվում։ Իսկ այժմ, պարզվում է, որ ՀԿ-ները չեն շտապում միանալ նոր անունով ՕԵԿ-ին։ «Ժողովուրդ»–ը փորձեց «Հայկական վերածնունդից» ստանալ իրենց միացած ՀԿ-ների ցանկը, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ գործընթացի հետ կապված «չճշտված» հանգամանքներ կան և խոստացան ապագայում ասել, թե որ ՀԿ-ներն են իրենց միացել։
Ի դեպ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ անցած շաբաթ, այսինքն՝ ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարից առաջ, այդ կուսակցություն է այցելել ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը։ Ըստ լուրերի՝նա բավական երկար առանձնազրույց է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։ Մենք փորձեցինք պարզել, թե կողմերն ինչի շուրջ են զրուցել, և հնարավոր է՝ Օսկանյանը ևս անդամակցի նորաստեղծ միավորմանը, սակայն ապարդյուն։ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե նման հանդիպում չի եղել։ «Վարդան Օսկանյանը բավականին երկար ժամանակաշրջան է՝ չի այցելել ՕԵԿ գրասենյակ։ Ձեր ունեցած ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,– ասաց Մոսինյանը։ Օսկանյանի հետ կապվելն էլ, ինչպես միշտ, չստացվեց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1950 դիտում
09:06 06-11-2015
Վարդան Օսկանյանն ուշացնում է իր նոր կուսակցության «շինարարությունը». «Իրատես de facto»
4954 դիտում
22:34 18-03-2016
Անդրանիկ Քոչարյան. «Մեղրին Լաչինով փոխանակելու գաղափարի հեղինակը հենց Վարդան Օսկանյանն է». Hraparak.am
Այս բաժնից
1960 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»