211652_close_icon
views-count24744 դիտում article-date 13:22 02-07-2014

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ախորժակն ուտելիս է բացվում. լարված իրավիճակ՝ Ագրարային համալսարանում. ժամանել են ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Ագրարային համալսարանի բակում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքված 30-ից ավելի ուսանողներ ասում են, որ ՕԵԿ տխհրահռչակ ղեկավար Արթուր Բաղդասարյանը համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն է փորձում կառուցել, որը, ըստ նրանց և հավաքված դասախոսական կազմի հայտարարության անօրինական է: Իրավիճակն ամեն պահի կարող է վերածվել փոխադարձ մեղադրանքների: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ: Ըստ հավաքվածների՝ ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ովքեր շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից պահանջել են փաստաթղթեր: Վերջինս էլ «Տաքսի-տաքսի» սիրված կատակերգության հերոսի՝ Կնյազի նման ասում է. «Ո՞վ թույլտվություն չունի, կորցրել եմ»: Այս պահին դադարեցվել է շինարարությունը: Ոստիկանությունն իրավիճակին տիրապետում է, որպեսզի այլ ընթացք չստանա: Ուսանողներն ու դասախոսները ֆոտոլրագրողին ասում էին. «Եթե ժամանակին էդ զհլամա շենքը չկառուցվեր, այսօր նրա ախորժակը չէր բացվի ու ավելի շատ փորձեր ընդլայներ ագրարային համալսարանի հաշվին իր տարածքը»: Նրանք պնդում են նաև, որ ամեն ինչ օրինական է, ու հիմա այդ ամենը պարզվում է: Բացի այդ, ասում են, որ եթե հարցն այսօր չլուծվի, չկանխվի անօրինականությունը,ապա վաղը դասերի փոխարեն նրանք հավաքվելու են կառավարության շենքի մոտ, քանի որ վաղը կառավարության հերթական նիստն է լինելու: *** 15:13 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ համալսարան է ժամանել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով հայտարարեց, որ իրենք ունեն նշված շինության քանդման թույլտվությունը և պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի շինություն այստեղ չի կառուցվելու, այլ լինելու է ապակեպատ դահլիճ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր