Վարդան Օսկանյանն ուշացնում է իր նոր կուսակցության «շինարարությունը». «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ն գրում է.
«Ասում են, թե ԲՀԿ-ից դուրս եկած, որևէ տեղ չհանգրվանած Վարդան Օսկանյանի վրա հույսները դրածներն ու նրանց սատելիտներն այսօր լեյտենանտ Շմիդտի որդիների կարգավիճակում են հայտնվել՝ չգիտեմ, թե ինչպես է դասավորվելու իրենց հետագա քաղաքական ճակատագիրը: Վարդան Օսկանյանն ուշացնում է իր նոր կուսակցության «շինարարությունը»:
Տիգրան Ուրիխանյանի պրոյեկտն այդպես էլ չարդարացրեց իրեն, Ռոբերտ Քոչարյանը լրիվ լուսանցքային վիճակում է հայտնվել, Գագիկ Ծառուկյանն էլ մեկընդմիշտ բացառում է ապագայում քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը:
Նրանց վերջին հույսը հանրաքվեի առնչությամբ ֆորսմաժորային իրավիճակն ու Ժիրայր Սեֆիլյանի՝ հանրաքվեի շեմին կազմակերպելիք քաղաքական անհնազանդություններն են, որոնց կրակի վրա ոչ բացահայտ բարձր «դոզայանոց» բենզին են լցնում»: