Պելեն նորից համեմատել է Ռոնալդուին և Մեսիին
Ֆուտբոլի լեգենդ Պելեն համեմատել է մեր ժամանակների երկու լավագույն խաղացողներին` Մեսիին և Ռոնալդուին:
«Կրիշտիանուն մեծագույն ռմբարկու է, բայց աշխարհի լավագույնը Մեսին է: Վերջին 10-15 տարում Մեսին ամենակայուն խաղացողն է եղել, անկասկած:
Կարելի է մյուս խաղացողների մասին խոսել, ինչպես օրինակ` Կրիշտիանու Ռոնալդուի, որն իսկապես հզոր ռմբարկու է և ինձ հիշեցնում է Ռոնալդոյին:
Կրիշտիանու շատ է գոլ խփում, սակայն Մեսին խաղադաշտում արարում, ստեղծում, փոխանցումներ է կատարում և միևնույն ժամանակ գոլեր խփում: Ռոնալդուն հիանալի ռմբարկու է, սակայն եթե խոսենք կատարյալ ֆուտոլի մասին, ապա դա անկասկած Մեսին է», ասել է Պելեն: