Մեկնարկեց ՄԻՊ պաշտպանի փակ, գաղտնի քվեարկությունը
Ժամը 13:30-ին` ԱԺ մեծ ընդմիջմանը, Ազգային ժողովում մեկնարկեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը:
Թեկնածուն, հիշեցնենք, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է: Ընտրվելու համար նրան անհրաժեշտ է ձայների 3.5-րդը կամ 79 ձայն:
Հիշեցնենք, որ Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, «Բարգավաճ Հայաստան»-ում և «Օրինաց երկրում» այդ հարցով ազատ քվեարկություն է, «Հայ ազգային կոնգրեսը» բոյկոտում է քվեարկությունը:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցությանը, ապա Զարուհի Փոստանջյանը երեկ դեմ խոսեց Արման Թաթոյանին, դե յուրե խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը` կողմ: Նույնը վերաբերում է նաև Թևան Պողոսյանին: