ՊՍԺ-ի ղեկավարությունը հարցաքննել է Օրյեյին` սկանդալային տեսանյութի առթիվ
ՊՍԺ-ն ներքին հետաքննություն է անցկացնում թիմի պաշտպան Սերժ Օրիեյի վարքագծի առթիվ և հարցաքննել է վերջինիս: Հիշեցնենք, որ Օրիեն հրապարակավ սեռական բնույթի արտահայտություններ էր թույլ տվել թիմի մարզիչ Լորան Բլանի և հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հասցեին:
«Սերժ Օրիեն պատասխանել է թիմի ղեկավարության հարցերին` ինտերնետում իր արտահայտությունների վերաբերյալ: Զրույցի արդյունքներով ակումբի ղեկավարությունը սահմանված ժամկետներում ֆուտբոլիստին կհայտնի իր վերջնական որոշման մասին: Իսկ մինչ այդ ակումբն այս թեմային չի անդրադառնա», նշված է ՊՍԺ-ի տարածած հայտարության մեջ:
Ըստ տարբեր աղբյուրների, ՊՍԺ-ն մտադիր է վաճառել իվուարցի ֆուտբոլիստին, որի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 20 մլն եվրո: