Յուլյա Տիմոշենկոն Պորոշենկոյի քայլերը Ուկրաինան «հանձնելու» փորձ է որակել
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պահանջել է Գերագույն ռադայի արտահերթ նիստ հրավիրել։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Տիմոշենկոն այդ նպատակով դիմել է երկրի նախագահին և Ռադայի խոսնակին։
«Դրա համար անհրաժեշտ է նախագահի կամքը, ուրիշ ոչինչ... որովհետեւ այնպես, ինչպես նրանք են հիմա վարվում, նշանակում է հանձնել Ուկրաինան»,- հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Տիմոշենկոն: