2296 դիտում
15:21 02-02-2021
ՌԴ կառավարությունն առաջարկել է ուժեղացնել ԵԱՏՄ-ից միգրանտների հոսքի հսկողությունը
ՌԴ կառավարությունը Պետդումա օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է առանց այցագրի Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտներին պարտադրել, որպեսզի նրանք կենսաչափական տվյալներ հանձնեն եւ բուժզննում անցնեն: Այդ մասին վկայում է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազան:
Ինչպես ասվում է պարզաբանական գրության մեջ, օտարերկրյա քաղաքացիների մի շարք կատեգորիաներ կարող են երկար ժամանակ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվել առանց դակտիլոսկոպիկ գրանցման եւ բուժզննման:
Դրանցից առավել մեծաթիվը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիներն են. 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ այդպիսիների թիվը երկրում կազմել է շուրջ 2,5 միլիոն:
Նախարարների կաբինետի կարծիքով, միգրանտների առողջական վիճակի հսկողության թերատությունը եւ վտանգավոր հիվանդություններով անձանց նկատմամբ գործողությունների արդյունավետ ալգորիթմերի բացակայությունն զգալիորեն մեծացնում են Ռուսաստանի տարածքում վարակների թափանցման եւ տարածման ռիսկը:
Բացի այդ, կենսաչափական անձնական տվյալներով նույնականացման հնարավորությունների բացակայությունը զգալիորեն դժվարացնում է երկրում գտնվելու (կեցության) անցանկալիության եւ Ռուսաստան մուտքի անթույլատրելիության մասին որոշումների իրագործումը, ինչպես նաեւ դժվարացնում է այն անձանց հայտնաբերելու աշխատանքը, որոնք գտնվում են հետախուզման մեջ, մասնակից են ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը, ամենից առաջ, օտարերկրյա քաղաքացիների կողմից իրենց տեղակայման տվյալների փոփոխությունների եւ նոր անձնական տվյալներով կրկնակի մուտքի պատճառով, նշվում է փաստաթղթում:
Օրինագիծը նախատեսում է, որ պարտադիր պետական դակտիլոսկոպիկ գրանցումը եւ օտարերկրյա քաղաքացիների լուսանկարումն անցկացվեն մեկ անգամ: Առաջարկվում է նշված ընթացակարգերն անցնելուց ազատել ժամանողների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ անգործունակ կամ սահմանափակ գործունակությամբ այն անձանց, որոնց տարիքը տասնութի չի հասել, եւ վաթսունհինգ տարեկան դարձած տղամարդկանց, ինչպես նաեւ վաթսուն տարեկան դարձած կանանց, հաղորդել է [url=https://ria.ru/20210202/migranty-1595599421.html]ria.ru[/url]-ն:
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
15:26 20-02-2016
Միգրանտների հոսքի մեծացման պատճառով Սերբիան փակում է Մակեդոնիայի հետ սահմանը
2947 դիտում
15:20 01-09-2016
Եգիպտոսը մեղադրել է Թուրքիային իր տարածք միգրանտների հոսքի կտրուկ ավելացման մեջ
1233 դիտում
22:12 05-05-2014
Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը շինհրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ
Այս բաժնից
757 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
598 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
715 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ