Ֆլորենտինո Պերես. «Ռեալը» 11 անգամ է ՉԼ-ում, հաղթել, «Բարսելոնան»` ընդամենը 5. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/29/86496/]հաղթանակից[/url] (1:1, 5:3` 11մ.) հետո բանավեճի մեջ է մտել «Բարսելոնայի» երկրպագուներից մեկի հետ:
Երկրպագուն Պերեսին առաջարկել է ընդունել, որ բոլոր դեպքերում «Բարսելոնան» ավելի ուժեղ է:
«Չեմպիոնների Լիգայում «Բարսան» ընդամենը 5 տիտղոս ունի, իսկ մենք` տասնմեկ», ասել է Պերեսը` մատներով ցույց տալով 11 թվանշանը:
Նշենք, որ «Բարսելոնան» այս մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի Գավաթն ու առաջնությունը, իսկ «Ռեալը»` Չեմպիոնների Լիգան: