Իրանը մտադիր է մոտ 8 մլրդ դոլարի ռազմտեխնիկա ու սպառազինություն գնել Ռուսաստանից: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թեևրթը:
Բարձրաստիճան զինվորական աղբյուրը թերթին հայտնել է, որ երկուշաբթի Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանի՝ Մոսկվա մեկնարկած այցելության շրջանակներում Իրանը մտադրվել է մի շարք կարևոր նշանակության գործարքներ շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել:
Թերթի տվյալներով՝ Թեհրանն արդեն Մոսկվային է հանձնել զնեքի ու սպառազինության տեսակների ցուցակը, որը ցանկանում է գնել Ռուսաստանից: