Պենտագոնը Ռուսաստանից կգնի 18 միավոր РД-180 հրթիռային շարժիչ
ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Ուորքը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 18 միավոր РД-180 հրթիռային շարժիչներ, փոխանցում է Rosbalt.ru-ն:
Ուորքի խոսքով՝ իրենց անհրաժեշտ է, որպեսզի գոնե առաջիկա 6 տարիների ընթացքում կարողանան տիեզերք ուղարկել ԱՄՆ ՊՆ-ի արբանյակները:
Reuters-ին տված հարցազրույցում նա նշել է, որ РД-180-ները անհրաժեշտ է հայրենական արտադրությունը մշակելու համար ևս:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արգելել է 2019 թվականից հետո ռազմական նպատակներով օգտագործել РД-180-ներ: Որոշումը կայացվել էր 2014 թվականին՝ Ղրիմի՝ ՌԴ-ի կազմ մտնելուց հետո: