Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմաօդային համատեղ զորավարժություններ են սկսել
Իրանական PressTV հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են սկսել, փոխանցում է gazeta.ru-ն:
Զորավարժությունները անցկացվում են Թուրքիայի Քոնիա նահանգում և կտևեն 2-օր: Վարժանքներին ներգրավված են սաուդյան 6 միավոր F-15 կործանիչներ: Իսկ նախօրեին ԶԼՄ-ները իմացել էին, որ Ինջիրլիք ավիաբազա է ժամանել 20 F-15 կործանիչ: