Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը հայտարարել են համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին
Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը, որոնք շիա հուսի-ապստամբների դեմ պայքարող կոալիցիայի գլխավոր մասնակիցներն են, հայտարարել են առաջիկայում Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին:
Ռազմական գործողությունների 20-րդ օրը “Արաբական կոալիցիայի” աջակցությամբ Եմենի աշխարազորին հաջողվել է կանխել հուսիների հարձակումը Ադենում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա:
Ի դեպ, ռմբակոծվել է նաև Սաադա գավառը, որը համարվում է հուսիների հենակետը: