1721 դիտում
10:47 24-06-2022
Թուրքիան և Սաուդյան Արաբիան փորձում են «նոր դարաշրջան» սկսել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հունիսի 22-ին մեկնել էր Թուրքիա, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամն էր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է երկկողմ հարաբերություններում համագործակցության նոր դարաշրջան սկսելու վճռականությունը, ներառյալ քաղաքական, տնտեսական, պաշտպանական հարցերը։
Հայտարարության մեջ կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական, արդյունաբերության, այդ թվում՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության, թվային տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներին։ Սակայն պետք է հատկապես առանձնացնել էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման պատրաստակամությունը, ինչպես նաեւ այն, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել պաշտպանական համագործակցության ոլորտում համաձայնագրերն այնպես, որ «դա ծառայի երկու երկրների շահերին եւ նպաստի տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»։
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները խզվել էին 2018 թ. Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությունից հետո։ Հարաբերությունների նորմալացումը դժվար էր տեղի ունենում անգամ Թուրքիայի կողմից Խաշոգջիի սպանության գործով դատավարությունը դադարեցնելուց հետո: Ամիսներ շարունակ տարածաշրջանային տերությունների միջեւ հարաբերությունները շտկելու փորձից հետո ապրիլին ի վերջո հաջողվել էր Էրդողանին Սաուդյան Արաբիայում դեմ առ դեմ բանակցություններ վարել արքայազն Մուհամեդի հետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1350 դիտում
13:07 16-07-2022
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 18 պայմանագիր են ստորագրել, Սաուդյան Արաբիան պետք է պահպանի նավթի շուկայի կայունությունը
3215 դիտում
11:08 16-02-2016
Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմաօդային համատեղ զորավարժություններ են սկսել
2620 դիտում
12:34 03-03-2015
Թուրքիան և Սաուդյան Արաբիան կաջակցեն սիրիական ընդդիմությանը
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»