40877 դիտում
21:58 15-02-2016
Մինչ որոշ օլիգարխներ ամպագոռգոռ հայտարարում են բարեգործությունների մասին` «ՄԵՆՔ» երիտասարդական նախաձեռնությունը պայքարում է 7-ամյա Հայկի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 15-ին, «ՄԵՆՔ» երիտասարդական նախաձեռնությամբ տեղի ունեցավ 7-ամյա Հայկին նվիրված բարեգործական համերգ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համերգը տեղի ունեցավ Երևանի պետական Տիկնիկային թատրոնում, որին ներկա էր նաև 7-ամյա Հայկը, ով տառապում է արյան սուր լեյկոզով:
Բժիշկները հետազոտելով երեխային` եկել են այն եզրահանգմանը, որ նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է արտերկրում կատարել ոսկրածուծի փոխպատվաստում:
«ՄԵՆՔ» երիտասարդական նախաձեռնության կոչը այսպիսին է` Միասին փրկենք փոքրիկի կյանքը: Ձեր յուրաքանչյուրիդ լուման կարող է կյանք պարգևել փոքրիկին, ով բուժվելուց հետո որպես ազգի զինվոր պաշտպանելու է մեզ բոլորիս:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեգործական միջոցառմանը ելույթ ունեցան «Մասունք», «Նուբար», «Ծովակ», «Սասնա Ծռեր» և այլ ազգագրական երգի ու պարի խմբեր , ինչպես նաև սիրված երգիչներ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 381+
381+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)