211652_close_icon
views-count10167 դիտում article-date 14:59 21-01-2014

Մինչ տարիքն առած որոշ օլիգարխներ ամպագոռգոռ կոչեր են անում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքին օգնեց 26-ամյա երիտասարդը

Այսօր՝ հունվարի 21-ի, SHAMSHYAN.com-ի հրապարակմանը արձագանքեց Երևանի բնակիչ, 26-ամյա Մհեր Ռշտունին: Վերջինս իր միջոցներով բավականին մեծ օգնություն էր պատրաստել սոցիալապես անապահով ընտանիքի համար, որի մեջ մտնում էին սնունդ, գրենական պիտույքներ, հագուստ և տնտեսական պարագաներ: Քիչ առաջ Մհերն այցելեց «քարե դարում» ապրող ընտանիքին ու փոխանցեց իր օգնությունը, Նա հրաժարվում էր ներկայանալ՝ ասելով, որ որպես քրիստոնյա, ինքը իր ընտանիքի հետ իր պարտքն է համարում օգնության ձեռք մեկնել անօգնական մնացած ընտանիքին քանի, որ ծանոթանալով SHAMSHYAN.com-ի հրապարակած[url=https://shamshyan.com/hy/article/140120154504/#.Ut0NkrCS00o.facebook] նյութին[/url] որոշել է, որ իր այդ քայլով որոշ չափով կթեթևացնի ծանր պայմաններում ապրող ընտանիքի հոգսը: SHAMSHYAN.com-ը դիմում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությանն ու նշված տարածքի ընտրված պատգամավորներին՝ խնդրանքով, որ գոնե օրինակ վերցնեն 26-ամյա Մհերից և ընտանիքի էլեկտրաէներգիայի հարցը լուծեն: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Մհերն աշխատում է Երևանում գործող Sarajov տաքսի ծառայությունում՝ որպես տնօրեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր