Ֆրանսուա Օլանդը կոչ է անում Ռուսաստանին` հեռանալ Սիրիայից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանին կոչ է անում դուրս գալ Սիրիայից: Այս մասին հայտնում է pravda.ru-ն:
Ըստ նրա խոսքերի` ռմբակոծությունների պատճառով հազարավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը:
Օլանդը կոչ է անում նաև Բաշար Ասադին` թողնել երկրի ղեկավարի պաշտոնը:
Նշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահը մեղադրել է Ասադին` Մոսկվայի աջակցությամբ սեփական ժողովրդին ոչնչացնելու մեջ: