Այսօր հայ արձակի մեծ վարպետ, աշխարհահռչակ գրող, մտավորական Հրանտ Մաթևոսյանը դարձավ 81 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 12-ին, Մեծ Հայ, հայ արձակի մեծ վարպետ, աշխարհահռչակ գրող, մտավորական Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Հայ ազգը բոլոր ժամանակներում ունեցել է մեծություններ: Այդ մեծություններով հպարտանալու առիթներ ենք ունեցել ոչ միայն մենք, այլև բազմաթիվ օտարերկրացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել մեծ գրողի գրականությունը գնահատող ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներ, գրողի հարազատները, մտավորականներ, դպրոցականներ, ովքեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հրանտ Մաթևոսյանին, խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին նրա գերեզմանին:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ Կոմիտասի անվան պանթեոնից: