211652_close_icon
views-count11030 դիտում article-date 17:41 17-02-2023

Սիրված ու ճանաչված նկարչի 40 տարի առաջ վրձնած արձակի վարպետ Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը անակնկալ հանձնվեց «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանին․ ՖՈՏՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 16-ին, Երևանում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում կայացավ «Մաթևոսյանական գոմեշը» բեմականացումը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դահլիճը լեփ լեցուն էր։ Ներկա էին սիրված քաղաքական ու հասարական գործիչ Անահիտ Բախշյանը, մաթևոսյանական գրչի երկրպագուներ, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, արվեստի ու մշակույթի երկրպագուներ։

Մինչ հանդիսատեսը կվայելեր բեմադրիչ, դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Մաթևոսյանական գոմեշը» բեմականացումը, դահլիճում Վ․ Մնացականյանը անակնկալ արեց և Հ․ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին, փոխանցեց փաթեթ։ Դ․ Մաթևոսյանը բացելով այն, անակնկալի եկավ։ Պարզվեց, որ փաթեթի մեջ էր գտնվում սիրված ու ճանաչված ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի դեռ 40 տարի առաջ վրձնած Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը։ Այսուհետև բարձրարժեք դիմանկար-կտավը տեղ կգտնի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր