4397 դիտում
16:15 29-06-2016
Մահացել է հայ մեծանուն ու աշխարհահռչակ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ ճանաչված արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը
79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից:
Հրաչյա Մաթևոսյանն ուներ մի շարք առողջական խնդիրներ, նաև տառապում էր պարկինսոնի հիվանդությամբ:
Նա ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։
Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է սիրված արձակագրի ընտանիքին:
Նմանատիպ նյութեր
11493 դիտում
12:32 19-12-2023
Մեծանուն արձակագիր, լեգենդար Հրանտ Մաթևոսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկում կատարեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը