211652_close_icon
views-count2301 դիտում article-date 16:07 09-02-2016

Սերխի Բուսկետս. Միայն երկու հոգու պատճառով կարող եմ լքել «Բարսելոնան»` կնոջս և Գվարդիոլայի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Բուսկետսը նշել է, թե որ դեպքում կարող է հեռանալ ակումբից: «Ես արդեն ասել եմ, որ միայն երկու հոգի կարող են փոխել իմ որոշումը, որ հեռանամ «Բարսելոնայից»: Առաջինը կինս է: Սակայն նա այժմ այստեղ երջանիկ է, այնպես որ, չեմ կարծում, որ անձնական առումով այստեղ խնդիրներ կծագեն: Մարզական առումով երկրորդը Խոսեպ Գվարդիոլան է: Անկասկած, ես նրան շատ բան եմ պարտական և իմ համար մեծ պատիվ կլինի խաղալ նրա գլխավորությամբ: Սակայն նա տեղյակ է, որ իմ ակումբը` «Բարսելոնան» է, և միևնույն ժամանակ դա նաև իր ակումբն է: Նա գիտի, որ սա լավագույն տեղն է իմ համար և չեմ կարծում, որ նա ինձ խնդրի լքել ակումբը: Հուսով եմ, որ երբ ավարտեմ կարիերաս, պատմության մեջ կմտնեմ որպես մեծագույն թիմային խաղացող, որը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Ցանկանում եմ լինել այն ֆուտբոլիստների շարքում, ովքեր առավել շատ են հանդես եկել «Բարսելոնայում», ասել է Բուսկետսը:

Նմանատիպ նյութեր