«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Գվարդիոլայի հետ, սակայն մի քանի ժամ հետո այն խզել է վիրավորական գրության պատճառով
«Բարսելոնան» խզել է պայմանագիրը «Բարսելոնա-2»-ի խաղացող Սերխի Գվարդիոլայի հետ:
Պատճառը դարձել է Կատալոնիայի հասցեին Գվարդիոլայի վիրավորական արտահայտությունները, որոնք նա արել էր թվիթերի իր էջում:
Ուշագրավ է, որ պայմանագիրը ստորագրվել է երեկ, սակայն այնուհետև տեսել են խաղացողի վիրավորական գրությունը սոցցանցում, որից անմիջապես հետո որոշում է կայացվել պայմանագիրը խզել:
Ինքը՝ընդամենը մի քանի ժամով «Բարսելոնայի» ֆուտբոլիստ դարձած Սերխի Գվարդիոլան արդեն ներողություն է խնդրել իր հիմար արարքի համար: