Իմ հոգու խորքը միայն Աստված է տեսնում, Նիկո՞լը պիտի տեսնի իմ հոգու խորքը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իր ելույթում խոսել էր ռևանշի 3 փորձերի մասին, ու այնպես է ստացվում, որ այդ 3 փորձերի մեջ էլ ՀՅԴ-ն խառն է:
Մենք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրինք՝ անկեղծ ասեք, ձեզ ձեռնտո՞ւ է այս ԱԺ-ն, դուք համարում եք, որ այս ԱԺ-ն ժողովրդի կամքը արտահայտո՞ւմ է, ժողովրդի ընտրությո՞ւնն է, նա պատասխանեց. «Ոչ, նորից հիշեք՝ ՀՅԴ֊ն երբեք դեմ չի եղել արտահերթ ընտրություններին»:
Նա վստահեցրեց, որ իրենք էլ են համարում, որ այս ԱԺ-ն պետք է ցրվի: Մենք ճշտեցինք՝ ձեր հոգու խորքում, սրտում հույս փայփայո՞ւմ եք, որ նախկին համակարգը կվերադառնա, ինչպես Փաշինյանն էր ասում, որ որոշ մարդիկ իրենց հոգում նման հույս են փայփայում, Ռուստամյանը պատասխանեց. «Դուք հավատո՞ւմ եք հոգու գոյությանը, հավատացյա՞լ եք, եթե այո, իմ հոգու խորքը միայն Աստված է տեսնում, այսինքն՝ Նիկո՞լը պիտի տեսնի իմ հոգու խորքը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]