Սերխի Բուսկետս. Հենց զգամ, որ այլևս այն չեմ, կհեռանամ «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Բուսկետսը մեկնաբանել է թիմի հետ պայմանագրի երկարաձգման համաձայնությունը:
«Անկեղծ ասած, նույնիսկ չեմ պատկերացնում ինձ 33 տարեկանոււմ: Սակայն հուսով եմ, որ այդ ժամանակ ավելի ուժեղ, ավելի բազմակողմանի խաղացող կլինեմ և լավ մարզավիճակ կունենամ:
Իհարկե, կցանկանայի կարևոր դեր խաղալ թիմում: Հենց որ զգամ, որ այլևս ի վիճակի չեմ դա անել, ինքս կհեռանամ: «Բարսելոնայի» համար միշտ ցանկանում եմ լավագույնը», ասել է Բուսկետսը: