211652_close_icon

Վրաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմը կարող է չեղարկվել

views-count3464 դիտում article-date 12:43 09-02-2016
Թեհրանը և Թբիլիսին պետք է բարելավեն հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այդ մասին նախօրեին Վրաստանի վարչապետ գեորգի Կվիրիկաշվիլիի հետ զրույցում ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդել է Press TV հեռուստաալիքը: «Իրանի և Վրաստանի միջև տնտեսական ու մշակութային համագործակցությունը պետք է ամրապնդվի՝ ի շահ երկու ժողովուրդների»,-ընդգծել է Իրանի նախագահը: Նա հավելել է, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկելը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Կվիրիկաշվիլին էլ իր հերթին ասել է, որ Վրաստանը պատրաստ է երկկողմ հարաբերությունների համար նոր էջ բացել:

Նմանատիպ նյութեր